ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Վարչապետի փոփոխությունը բավարար պայման չէ»

«Վարչապետի փոփոխությունը բավարար պայման չէ»
05.04.2014 | 15:37

ՀՀ վարչապետի հրաժարականի լուրը հրապարակվելուց ի վեր հայաստանյան ԶԼՄ-ները զբաղված են ապագա վարչապետի բոլոր հավանական և անհավանական թեկնածուների անունները շրջանառելով, վարկածներ առաջ քաշելով, որոնք արդեն նմանվում են սուրճի բաժակով գուշակություններին: ՈՒ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում վարչապետի փոփոխությամբ կարող ենք բեկում մտցնել ներքաղաքական ճահճացած կյանքում:

ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վարչապետի փոփոխությունը բավարար չէ Հայաստանում որևէ դրական արդյունքների հասնելու համար:
«Թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ ռեալ փոփոխությունների հասնելու համար պետք է փոխել ամբողջ համակարգը՝ սկսած Սերժ Սարգսյանից: Պետք է հասնել գործող նախագահի փոփոխությանը»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարեն Կարապետյանին հիշեցրինք, որ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները հավաստիացնում են, թե հասնելու են ամբողջական իշխանափոխության, այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին:
«Քաղաքականության մեջ պնդումները չեն կարևորը, այլ՝ արդյունքները: Եթե մինչև 2018 թվականը Սերժ Սարգսյանը հեռանա, և նա հեռանա ոչ թե ներիշխանական ինտրիգների, պալատական հեղաշրջման արդյունքում կամ Կրեմլի միջամտությամբ, այլ՝ ժողովրդի պայքարի շնորհիվ, ապա այդ ժամանակ էլ ժողովուրդը կկարողանա ձևավորել իր պատկերացրած իշխանությունը: Դա հենց կլինի կոնկրետ արդյունքը»,- կարծում է մեր զրուցակիցը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ